Հակոբ Արշակյանը ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով դեսպանին՝ նախարարն անդրադարձել է երկու երկրների միջև ձևավորված համագործակցությանը, ընդգծել այն առաջիկայում ավելի խորացնելու ու զարգացնելու պատրաստակամությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես, հեռահաղորդակցության, միկրոէլեկտրոնիկայի բնագավառներում համագործակցության հնարավոր ուղղությունները, ինչպես նաև ինժեներական տեխնոլոգիաների ոլորտում համատեղ գիտատեխնիկական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։

Դեսպան Սերգեյ Կոպիրկինը, շնորհավորելով նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշել է, որ Հայաստանը բոլոր ժամանակներում էլ առաջատար դիրք է ունեցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում և այժմ էլ ակնհայտ են ունեցած մեծ ներուժն ու զարգացման հեռանկարները։

Կողմերն անդրադարձել են նաև տրանսպորտի ոլորտում առկա համագործակցությանը՝ դրանում առանձնացնելով հատկապես երկաթուղային տրանսպորտի դերը։ Քննարկվել են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գործունեության, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտներում երկուստեք շահավետ պայմաններով համագործակցության ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր։

Նշվել է, որ առաջիկայում տեղի կունենա երկու երկրների տրանսպորտի ոլորտի մասնագետների հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում նախատեսվում է հստակեցնել և կարգավորել փոխադրումների ընթացքում մեկանգամյա թույլտվությունների կարգավորման հարցը։

Նախարարը ողջունել է նաև Լարսի այլընտրանքային ցամաքային ճանապարհի շուրջ ընթացող բանակցությունները՝ նշելով, որ այդ ճանապարհի գործարկումը կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի համար։

Հայերեն English Français

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ

Երևանի մի խումբ փրկարարներ արժանացել են պարգևների

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Վենսը վստահեցրել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությունը հավերժ չի շարունակվելու

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման կարևորությունը խաղաղության ամրապնդման գործում

Դավիթ Թադևոսյանն ու Խալիլ Շիրղոլամին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով