Տուրիզմ

ՊԲ հրամանատարն ընդունել է Արցախում ԿԽՄԿ առաքելության ղեկավարին

1 րոպեի ընթերցում

ՊԲ հրամանատարն ընդունել է Արցախում ԿԽՄԿ առաքելության ղեկավարին
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը փետրվարի 13-ին ընդունել է Արցախի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ղեկավար Պիեռ-Էմանուել Դյուքրուեին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել Արցախում ԿԽՄԿ առաքելությանը վերաբերող հարցերի շուրջ: Պիեռ-Էմանուել Դյուքրուեն գոհունակություն է հայտնել պաշտպանության նախարարության ու ԿԽՄԿ գրասենյակի միջև համագործակցության մակարդակի առնչությամբ և ներկայացրել սպասվող ծրագրերը:

Բանակի հրամանատարն էլ նշել է, որ դեռևս բանակի շտաբի պետ եղած ժամանակներից քաջածանոթ է ԿԽՄԿ գրասենյակի գործունեությանը և պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել հանրապետությունում կազմակերպության առաքելությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում