Հայաստանի կառավարությունն ուսումնասիրում է ավիաոլորտը՝ ավիատոմսերի գնային քաղաքականությունը վերանայելու համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը լրջորեն ուսումնասիրում է ավիաոլորտը՝ ավիատոմսերի գնային քաղաքականությունը վերանայելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 12-ին Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարին:

«Ավիատոմսերի գների հետ կապված Դավոսում մենք շատ լավ հանդիպում ունեցանք Մարտին Էռնեկյանի հետ, ով հիմա կառավարում է այն ընկերությունը, որը կառավարում է Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի օդանավակայանները: Շատ ուղիղ խոսակցություն ունեցանք, և նա ասաց, որ այստեղ շան գլուխը թաղված է ավիավառելիքի գների և մատակարարման համակարգի մեջ: Մենք հիմա շատ լրջորեն ուսումնասիրում ենք, թե այդ ոլորտում ինչ կարող ենք անել, որովհետև հնարավոր է, որ մենաշնորհային մեխանիզմների պատճառով է այդպես, բայց որ լրջագույն հարց է, դա միանշանակ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ ավիատոմսերի գների անկումը որոշակի խթան կհանդիսանա տուրիզմի զարգացման համար:

Հայերեն العربية English Français Русский

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին