Քաղաքականություն

Մանե Թանդիլյանը ԼՀԿ պատկերացրած տնտեսական հեղափոխությանը համապատասխանող չի համարում կառավարության ծրագրի տնտեսական հատվածը

1 րոպեի ընթերցում

Մանե Թանդիլյանը ԼՀԿ պատկերացրած տնտեսական հեղափոխությանը համապատասխանող չի համարում կառավարության ծրագրի տնտեսական հատվածը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը կառավարության ծրագրում բացթողումներ է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թանդիլյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։

«Մենք նախնական որոշակի քննարկում ենք անցկացրել, երբ ծրագրի նախագիծը ներկայացվեց: Այն որևէ կերպ չի համապատասխանում տնտեսական հեղափոխության՝ գոնե մեր պատկերացրած ընկալմանը»,-նշեց Թանդիլյանը:

Նա նշեց, որ ծրագրում որպես մակրոտնտեսական ցուցանիշ նշված է միայն ՀՆԱ-ի 5 տոկոս աճը: Թանդիլյանն այդ ցուցանիշը հեղափոխական, լավատեսական չի համարում։ «Անհրաժեշտ է կատարել լուրջ քայլեր, ոչ թե պահպանողական, ինչպես նախկին կառավարությունն էր անում»-ասաց Թանդիլյանը:

Նրա կարծիքով՝ իշխանության տված խոստումները չեն արտացոլվել ծրագրում: Կան նաև ռեֆորմներ, որոնք ընթացի մեջ են, սակայն կառավարության ծրագրում դրանց անդրադարձ չկա:

Կառավարության ծրագրի նախագիծն Ազգային ժողովը կքննարկի փետրվարի 12-ի նիստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում