Հասարակական

Առաջիկայում Մայր աթոռը բնակարանների վկայագրեր կհանձնի անօթևաններին

1 րոպեի ընթերցում

Առաջիկայում Մայր աթոռը բնակարանների վկայագրեր կհանձնի անօթևաններին

ԳՅՈՒՄՐԻ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռի սոցիալական ծառայության նախաձեռնությամբ Սպիտակի և Գյումրիի 10 անօթևան ընտանիքներ կստանան բնակարաններ: Նախաձեռնությունը կյանքի է կոչվում Հայ առաքելական սուրբ եկեղեցու թեմերի ֆինանսական աջակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մայր աթոռի սոցիալական ծառայության գրասենյակի ղեկավար Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը՝ ընտանիքների ընտրությունը կատարվել է ըստ առաջնահերթության: «Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ այս ընտանիքները մինչ այս երբևէ, որևէ կազմակերպության կողմից բնակարանի փոխհատուցում կամ բնակարան չեն ստացել և ունեն: Բնակարանները գնելուց հաշվի ենք առել նաև ընտանիքիների կարծիքները»,- մանրամասնեց Տեր Մարկոսը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս պահին արդեն ծրագիրը ավարտական փուլում է՝ ընտրվել են ընտանիքները, գնված են տները: Առաջիկայում այդ ընտանիքներին կտրամադրվեն վկայականներ: Մինչ այդ որոշ ընտանիքներ արդեն բնակվում են այդ բնակարաններում: Որպես պարտադիր պայման՝ շահառուները հրաժարվում են տնակից, և այդ տնակը քանդվում է: Բնակարանները նվերներ են սեփականության իրավունքով:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում