Տարածաշրջանային

Վրաստանը ԵԱՀԿ-ի դերի ակտիվացում Է ակնկալում Թբիլիսիի եւ Մոսկվայի հարաբերությունների կարգավորման գործում

2 րոպեի ընթերցում

Վրաստանը ԵԱՀԿ-ի դերի ակտիվացում Է ակնկալում Թբիլիսիի եւ Մոսկվայի հարաբերությունների կարգավորման գործում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ավելի մեծ մասնակցություն Է ակնկալում վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման գործընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 11-ին Թբիլիսիում հայտնել Է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահ Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ կայացած հանդիպումից հետո:

«Վրացական կողմը հույս հայտնեց, որ ԵԱՀԿ-ն ավելի մեծ ուշադրություն կհատկացնի եւ կակտիվացնի իր դերը վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման գործընթացքում: Հատկապես նշվեցին կազմակերպության՝ որպես (Հարավային Կովկասի անվտանգության հարցերի շուրջ) Ժնեւի բանակցությունների համանախագահի ջանքերը եւ ԵԱՀԿ-ի գործունեությունը՝ ուղղված հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղիներ գտնելուն»,-հայտարարել Է Զալկալիանին:

Ժնեւի բանակցությունների համատեքստում ԱԳ նախարարը նաեւ նշել Է, որ Լայչակի հետ հանդիպմանը շեշտը դրվել Է Վրաստանի տարածքում հակամարտություններից տուժած մարդկանց կյանքի պայմանների վրա, այդ պայմանների բարելավման անհրաժեշտության վրա: Իր հերթին ԵԱՀԿ-ի գործող նախագահը նշել Է, որ Դավիթ Զալկալիանիի հետ միասին «քննարկել Է այն բանի տարբեր ասպեկտներն ու ուղիները, թե ԵԱՀԿ-ն ինչպես կարող Է օգնել եւ աջակցել Վրաստանին»:

Հարավային Կովկասի անվտանգության հարցերի շուրջ Ժնեւի բանակցությունները 2008 թվականի հոկտեմբերից անցկացվում են ԵՄ-ի, ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի հովանու ներքո՝ Վրաստանի, Ռուսաստանի, աբխազական ու հարավօսական կողմերի պատվիրակությունների մասնակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում