Քաղաքականություն

Կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը

1 րոպեի ընթերցում

Կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա միաձայն ընտրվեց հանձնաժողովի առաջին նիստում քվեարկությամբ:

«Իմ գործունեության ոլորտը եղել է բարձրագույն կրթության և միջին մասնագիտական ոլորտի համակարգումը: Բարձրագույն կրթության ոլորտում ունենք լուրջ մարտահրավերներ: Դա «Բարձրագույն կրթության» մասին օրենքի ընդունումն է: Սակայն դրան պետք է նախորդեն հանրային քննարկումներ: Մենք պետք է օրենքը բերենք մաքսիմում ընդունելի տեսքի»,-ասաց Հովհաննիսյանը:

Հանձնաժողովի փոխնախագահը բավականին լուրջ խնդիրներ տեսավ նաև նախադպրոցական կրթության ոլորտում: Նա շեշտեց, որ հնարավորինս մասնակցային պիտի աշխատեն հանձնաժողովի շրջանակում:

Հովհաննիսյանը նախքան պատգամավոր ընտրվելը եղել է ՀՀ կրթության և գիտության փոխնախարար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում