Քաղաքականություն

Դավիթ Կարապետյանն ու Հենրիկա Մոշիցկա-Դենդիսը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր

2 րոպեի ընթերցում

Դավիթ Կարապետյանն ու Հենրիկա Մոշիցկա-Դենդիսը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր

Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին ծառայության ղեկավար և գլխավոր տնօրեն Հենրիկա Մոշիցկա-Դենդիսի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցության խորացման հարցեր:

Գոհունակությամբ ընդգծվել են վերջին շրջանում բարձրաստիճան մակարդակով փոխայցելությունները և անդրադարձ է կատարվել  2027թ. մայիսին Երևանում կայանալիք «Երևանյան երկխոսություն» միջագային չորրորդ համաժողովին Լեհաստանից բարձրաստիճան ներկայացվածությանն առնչվող հարցերի:

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ընդլայնված լիազորությունների համատեքստում անդրադարձ է կատարվել տնտեսական դիվանագիտության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին՝ մասնավորապես արտահանման խթանման, ներդրումների ներգրավման և գործարար կապերի զարգացման ուղղություններով։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտաքին քաղաքական գերատեսչությունների ոլորտային վարչությունների միջև հեռավար քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում