Տարածաշրջանային

Ապրիլի 24-ի վերաբերյալ Մակրոնի հայտարարությանը արձագանքել է նաև Թուրքիայի ԱԳՆ-ն

2 րոպեի ընթերցում

Ապրիլի 24-ի վերաբերյալ Մակրոնի հայտարարությանը արձագանքել է նաև Թուրքիայի ԱԳՆ-ն

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու վերաբերյալ նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը արձագանքել է նաև Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Համի Աքսոյը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Աքսոյը Մակրոնի որոշումը համարել է ընտրությունների ժամանակ հայ ընտրողների քվեներն ստանալուն միտված քայլ:

Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը մյուս թուրք պետական գործիչների նման հավատարիմ մնալով թուրքական ժխտողական քաղաքականությանը՝ Մակրոնի քայլը որակել է որպես հանուն անձնական և քաղաքական շահի արված միակողմանի քայլ:

Էմանուել Մակրոնի հայտարարությանը փետրվարի 6-ին անդրադարձել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ըհայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Այս մասին նա հայտարարել է Փարիզում հայ համայնքի ամենամյա ընթրիքի ժամանակ: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքը կայացել է փետրվարի 5-ին: Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հռչակել Մակրոնը խոստացել էր իր նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ընթրիքին Մակրոնը նաև հարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:

Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001թ. օրենքի ուժով, իսկ 2016թ. քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում