Հասարակական

ԿԳ նախարարությունը նախատեսում է Երևանում և մարզերում յոթ ավագ դպրոց վերանորոգել

2 րոպեի ընթերցում

ԿԳ նախարարությունը նախատեսում է Երևանում և մարզերում յոթ ավագ դպրոց վերանորոգել

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում նախատեսում է սկսել Երևանում և մարզերում յոթավագ դպրոցի շենքերի նորոգման աշխատանքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Այս աշխատանքների արդյունքում կբարձրացնենք դպրոցների սեյսմականության մակարդակը, կբարեկարգենք տանիքները, ջրամատակարարման, կոյուղու, էլ. մատակարարման, օդափոխության, հակահրդեհային ազդանշանման, անվտանգության և այլ համակարգերը: Կհիմնանորոգենք սպորտային հրապարակներնու կստեղծենք նորերը։ Նախատեսվում են նաև ներքին հարդարման աշխատանքներ։

Այս տարի կսկսեն վերանորոգվել հետևյալ ավագ դպրոցները`Երևանի Ա. Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոց, Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային ավագ դպրոց, Շիրակի մարզի Գյումրու ակադեմիական վարժարան, Արթիկի թիվ 3 ավագ դպրոց, Սյունիքի մարզի Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոց, Գեղարքունիքի մարզի Սևանի ավագ դպրոց»,- նշել է նախարարը:

Հարությունյանը հավելել է, որ նորոգման կարիք ունեցող դպրոցների ծրագիրն իրականացվելու է փուլ առ փուլ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում