Քաղաքականություն

Կառավարությունը հաստատեց. Հայաստանը Կատարում դեսպանություն կունենա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց Կատարի Պետությունում ստեղծել Հայաստանի Հանրապետության դեսպանություն (նստավայրը` Դոհա): «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ հիմնավորման, նկատի ունենալով Կատարի հետ Հայաստանի բարեկամական հարաբերությունները, այդ երկրի բարձր կենսամակարդակն ու ներդրումային հնարավորությունները, վերջին շրջանում Հայաստանի ու Կատարի միջև աճ արձանագրող առևտրաշրջանառությունը, ինչպես նաև Հայաստան ժամանող զբոսաշրջիկների քանակը, երկու երկրների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն հայտագրերի փոխանակմամբ Կատարի Պետությունում անհրաժեշտ է բացել Հայաստանի Հանրապետության դեսպանություն:

Կատարական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել Հայաստանի Հանրապետության կողմից դեսպանություն բացելու դեպքում պատասխանել փոխադարձության սկզբունքով ու Երևանում բացել Կատարի Պետության դեսպանություն:

Կատարական կողմը պատրաստ է տրամադրել տարեկան 400.000 կատարական ռեալ (մոտ 110.000 ԱՄՆ դոլար)՝ երեք տարի տևողությամբ, ՀՀ դեսպանության համար տարածք ու դեսպանի համար կեցավայր, երկու ավտոմեքենա:

Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության պահպանման ծախսը կազմում է 192.584 ԱՄՆ դոլար, որից 110.000 ԱՄՆ դոլարը առաջիկա 3 տարիներին կվճարի կատարական կողմը, իսկ 82.584 դոլարը կֆինասնավորվի ՀՀ բյուջեից, որով կվճարվեն դեսպանի և մեկ դիվանագետի աշխատավարձը, դիվանագիտական ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցումները, ինչպես նաեւ դիվանագետի բնակարանի վարձը:

Որոշման նախագիծը նպատակ է հետապնդում աշխուժացնել Հայաստան-Կատար բարեկամական հարաբերությունները, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ առկա առեւտրատնտեսական կապերը:

Հայերեն English Русский

Կենսաթոշակային քարտերով կատարվել է ավելի քան 190.7 մլրդ դրամի անկանխիկ գործարք

Գեղարքունիքում ավարտվել են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի 2025-ի սիրողական մրցաշարի համայնքային փուլի մրցումները

Վարդան Ղուկասյանը սպասում է Մարտուն Գրիգորյանի դիրքորոշմանը և պատրաստ է բանակցել նրա հետ

Հայաստանի նախագահը վստահեցրել է, որ Երևանը հետևողական է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում

Իսրայելական հարվածներից շուրջ 100 մարդ է զոհվել Գազայում երկու օրվա ընթացքում

Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստում քննարկվել են առաջնահերթ նշանակության հարցեր

Ներդրվում է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգ

Տեխնիկական անճշտությունների պատճառով Գյումրիի որոշ տեղամասերում կլինի վերահաշվարկ

ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Արագածոտնի մարզ

Գերմանիան հետաքրքրված է Հարավային Կովկասում կայունությամբ. Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր