Հասարակական

Վրաստանից Հայաստանին են հանձնվել «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ կատարված սպանության մեջ մեղադրվող երկու անձ

2 րոպեի ընթերցում

Վրաստանից Հայաստանին են հանձնվել «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ կատարված սպանության մեջ մեղադրվող երկու անձ

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվողներ ԱրմենԿարադավիդովին և ԱլբերտԲլբուլյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Ա. Կարադավիդովի և Ա.Բլբուլյանի տեղափոխումը:

Փետրվարի 5-ին, նրանք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն:

2017թ. սեպտեմբերի 14-ին Երևանի Հանրապետության փողոցում, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ «Մակարով» ատրճանակից և «ԱԿ» ինքնաձիգից կրակոցներ էին արձակվել երկու քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ մարդ սպանվել էր, մեկը՝ վիրավորվել։ Նշված հանցագործությունը կատարելու համար սեպտեմբերի 15-ին որոշում էր կայացվել որպես մեղադրյալ ներգրավել Ա.Բլբուլյանին, Ա.Կարադավիդովին և Ռ.Խաչատրյանին, և նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: 2017թ. սեպտեմբերի 22-ին, Ոստիկանության կողմից Ռ.Խաչատրյանը հայտնաբերվել է Կոտայքի մարզում ու բերման ենթարկվել: Իսկ մյուս երկու հետախուզվողները՝ Ա.Բլբուլյանը և Ա.Կարադավիդովը 2017թ. հոկտեմբերի 29-ին հայտնաբերվել էին Վրաստանի տարածքում, ինչից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը վրացական կողմին միջնորդություն էր ներկայացրել քրեական հետապնդման ենթարկելու նպատակով նրանց Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում