Մարզեր

ԶՊՄԿ-ին պատկանող Կապանի բազա տեղամասում բեռնակիր տեխնիկայի շահագործման ընթացքում մահացել է 55-ամյա աշխատակիցը. հարուցվել է քրեական գործ

1 րոպեի ընթերցում

ԶՊՄԿ-ին պատկանող Կապանի բազա տեղամասում բեռնակիր տեխնիկայի շահագործման ընթացքում մահացել է 55-ամյա աշխատակիցը. հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտնել է  ընկերությանը պատկանող Կապանի  բազա տեղամասում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին, որի ընթացքում մարդ է մահացել: 

«Ցավով տեղեկացնում ենք,  որ այսօր՝  02.08.2024 թ. ժամը 10:50-ի սահմաններում «ԶՊՄԿ» ՓԲ  ընկերությանը պատկանող Կապանի  բազա տեղամասում տեղի է ունեցել մահվան ելքով դժբախտ պատահար՝ բեռնակիր տեխնիկայի շահագործման ընթացքում։ Մահացել է ընկերության աշխատակից Արսեն Մաքսիմի Զախարյանը (55տ.)։ Դեպքի մասին անմիջապես իրազեկվել են պատկան մարմինները, հարուցվել է քրեական գործ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ընկերությունից՝ ցավակցելով մահացածի հարազատներին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում