Հայաստան

ՀՀ ԱՍՀ նախարարությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին հորդորում է զերծ մնալ անձնական տվյալները ոչ պաշտոնական հարթակներում լրացնելուց

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱՍՀ նախարարությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին հորդորում է զերծ մնալ անձնական տվյալները ոչ պաշտոնական հարթակներում լրացնելուց

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին հորդորում է զերծ մնալ անձնական տվյալները ոչ պաշտոնական հարթակներում լրացնելուց կամ որևէ մեկին փոխանցելուց։

«Երեկվանից ԼՂ մի շարք հայրենակիցներ իրենց էլեկտրոնային հասցեներին ստանում են հաղորդագրություններ՝ «ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների համար նախատեսված աջակցության վճարման ժամկետների վերաբերյալ»։

Տեղեկացնում ենք, որ նշված հաղորդագրությունը Կեղծ է. այն չի ուղարկվում ԱՍՀ նախարարության կամ ենթակա մարմինների կողմից։ 

Կրկին հորդորում ենք սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում զերծ մնալ Ձեր անձնական տվյալները (այդ թվում՝ անուն-ազգանուն, ՀԾՀ, անձնագրի սերիա, հեռախոսահամար, բանկային քարտի տվյալ) որևէ այլ՝ ոչ պաշտոնական հարթակներում լրացնելուց կամ որևէ մեկին փոխանցելուց»,-,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀՀ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 

Նախարարությունից զգուշացնում են, որ անձնական տվյալը կարող է հայտնվել որևէ խարդախության կամ կիբեռհանցագործության թիրախում, և այդ իրավիճակներում ԱՍՀ նախարարությունը պատասխանատու չէ ԼՂ-ից բռնի տեղահանվածների կողմից լրացված տվյալների հետագա օգտագործման համար։ 

«Խնդրում ենք Ձեր աջակցության վճարման մասին տեղեկատվություն ստանալու համար օգտվել բացառապես պաշտոնական հարթակներից՝ մուտք գործելով հետևյալ հղմամբ»,- եզրափակվում է հաղորդագրությունը: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում