Ադրբեջանի հայտարարությունները չեն նպաստում խաղաղության համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը. ԱԳՆ-ի արձագանքը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի հռետորաբանությունը չի նպաստում խաղաղության համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առանցքային հարցը «հայկական ուժերի դուրսբերումն է ադրբեջանական հողերից»:
«Արտաքին գործերի նախարարը անդրադարձել է Ադրբեջանի նմանօրինակ մի հայտարարության՝ ափսոսանք հայտնելով դրա կապակցությամբ: Ադրբեջանի հայտարարությունների մեջ որևէ նորություն չկա: Նման հռետորաբանությունը որևէ ձևով չի նպաստում խաղաղության համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը: Այստեղ է, որ մենք համապատասխան աշխատանքներ պետք է իրականացնենք՝ մեր հանրությանը ներկայացնելով մեր սկզբունքային դիրքորոշումը, ինչը պատրաստ ենք պարբերաբար անել»,- ասաց Նաղդալյանը: