1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի 16-րդ օկրուգի բնակելի շենքում բռնկած հրդեհի զոհերի թիվը հասել Է տասի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է France Info պորտալը:
Ավելի վաղ հաղորդվել Էր ինը մահացածների եւ 36 տուժածների մասին: Մահացածներից առնվազն մեկը փոքր տարիքի երեխա Է:
Հրդեհը Էռլանժե փողոցի ութհարկանի շենքում բռնկել Է տեղական ժամանակով գիշերվա ժամը մոտավորապես 01:00-ին: Հրդեհի կապակցությամբ իրավապահները բերման են ենթարկել մի կնոջ, որն ապրում Է այդ շենքում: Կասկածում են, որ հենց նրա պատաճառով Է հրդեհն սկսվել: Նշվում Է, որ այդ կինը հոգեկան խանգարումներ ունի եւ սթափ չի եղել բռնկման պահին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: