Պաշտոնական

ԱՄՆ-ը Հայաստանի կարեւոր գործընկերներից է. Արարատ Միրզոյանն ընդունել է Ռաֆիկ Մանսուրին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի կարեւոր գործընկերներից է եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ կապերը փոխադարձ հարգանքի ու վստահության հիման վրա դինամիկ զարգացել են բազմաթիվ ոլորտներում:

Ազգային ժողովի նախագահի համոզմամբ՝ Հայաստանի խորհրդարանը պատրաստակամ է էլ ավելի ընդլայնելու եւ խորացնելու այդ հարաբերությունները:

Անդրադառնալով օրենսդիրների համագործակցության ակտիվացմանը, փոխայցերին ու փորձի փոխանակմանը՝ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ նորընտիր խորհրդարանում առաջիկայում ձեւավորվելիք բարեկամական խումբն իր գործունեությամբ նոր շունչ կհաղորդի երկկողմ կապերի առավել սերտացմանը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր է գնահատել տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործում ԱՄՆ կողմից ցուցաբերվող աջակցությունը:

Շնորհավորելով Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի կողմից խորհրդարանի նախագահ միաձայն ընտրվելու առթիվ՝ Ռաֆիկ Մանսուրը նշել է. «Հստակ է, որ հայ ժողովուրդն այս Ազգային ժողովից մեծ ակնկալիքներ ունի, եւ ես 2019 թ. ընթացքում սպասում եմ խորհրդարանականների կողմից իրենց մանդատի կենսագործմանն ուղղված ջանքերին»:

Խորհրդարանի ղեկավարը, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար, ընդգծել է. «Ժողովրդավարությունը, արդյունավետ եւ թափանցիկ կառավարումը, մարդու իրավունքների եւ ազատությունների երաշխավորումն ու պաշտպանությունը մեզ համար այն հիմնարար արժեքներն են, որոնց վրա խարսխվում է մեր իշխանության գործունեությունը»:

Զրուցակիցներն անդրադարձել են մեր երկրում ժողովրդավարության զարգացմանը, օրենսդրական դաշտի կատարելագործմանը, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իրականացվող քայլերին, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Հայերեն العربية English

Տեսնում ենք` պոտենցիալ կա. Արայիկ Հարությունյանը` ծանրորդների ԵԱ-ի ելույթների մասին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի ապրիլի 29-ին

Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը

«Սևան» ազգային պարկ»-ի հատուկ պահպանվող տարածքի վարձակալներից մեկը 3.2 մլն դրամի վնաս է պատճառել շրջակա միջավայրին. ԲԸՏՄ

Ապրիլի 26-ի միջոցառումների անոնս

Դիմորդը պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և կայքում լրացնի ընդունելության դիմում-հայտ. ԿԳՄՍՆ

Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրվա առիթով մատուցվել է պատարագ

Ռուսաստանից Իրան գազի մատակարարումներն Ադրբեջանի տարածքով կսկսվեն 2025 թվականին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կցուցադրվի «Թաքցրած քարտեզ» ֆիլմը

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է