Մշակույթ

Հայտնվել Է «Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմի թիզերը

1 րոպեի ընթերցում

Հայտնվել Է «Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմի թիզերը

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Marvel ստուդիան ցուցադրել Է «Վրիժառուները. եզրափակիչ» բլոքբասթերի թիզերը, որը պետք Է վարձույթ մտնի 2019 թվականի ապրիլին: Հոլովակը փետրվարի 4-ին զետեղվել Է YouTube-ում ստուդիայի պաշտոնական ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր Մեծ խաղի ժամանակ երկրպագուները նոր գրավիչ կադրեր տեսան Marvel-ի «Վրիժառուները. եզրափակիչ» կինոնկարից»,-ասված Է հոլովակին կից գրության մեջ, որն ստուդիան ներկայացրել Է Super Bowl-ի (ամերիկյան ֆուտբոլի գավաթի եզրափակիչի) հեռարձակման ժամանակ:

Թիզերում ցուցադրված Է կիսադատարկ Նյու Յորքը, որի փրկված բնակիչները փորձում են հասկանալ, թե ինչ Է տեղի ունեցել: Հատուկ ուշադրություն Է նաեւ հատկացվում Բազեի աչք անունով հերոսին (Ջերեմի Ռեններ): Ինչպես նշում Է The Verge պորտալը, 30 վայրկյան տեւող հոլովակում օգտագործվում են ֆիլմի միայն առաջին 20 րոպեների կադրերը՝ սյուժեի մանրամասները չբացահայտելու համար:

Marvel ստուդիան «Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմի պաշտոնական թրեյլերը հրապարակել Է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին: Կինոնկարի ռուսաստանյան պրեմիերան պլանավորված Է 2019 թվականի ապրիլի 25-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում