Միջազգային

Մադուրոն կոչ է արել Գուայդոյին՝ ավելի մեծ վնաս չհասցնել Վենեսուելային

2 րոպեի ընթերցում

Մադուրոն կոչ է արել Գուայդոյին՝ ավելի մեծ վնաս չհասցնել Վենեսուելային

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին կոչ Է արել ավելի մեծ վնաս չհասցնել երկրին եւ հրաժարվել իր այժմյան ռազմավարությունից: Պետության ղեկավարը համապատասխան հայտարարությունն արել Է փետրվարի 3-ի երեկոյան Իսպանիայի La Sexta հեռուստաալիքով ցուցադրված հարցազրույցում:

Մադուրոն հավաստիացրել Է, որ հանդես Է գալիս ընդդիմության հետ երկխոսության օգտին: Նախագահը դիմել Է Գուայդոյին՝ նրան կոչ անելով «լավ մտածել, թե ինքն ինչ Է անում»: «Թող ավելի մեծ վնաս չհասցնի երկրին, թող հրաժարվի խռովարարական ռազմավարությունից,- նշել Է պետության ղեկավարը:- Եթե նա (Գուայդոն) ցանկանում Է դրական ինչ-որ բան անել, թող (զրույցի համար) դեմ առ դեմ նստի սեղանի շուրջ»:

Մեկնաբանելով նախագահական ընտրություններ անցկացնելու մասին հայտարարելու Եվրամիության մի շարք երկրների պահանջը, պետության ղեկավարը հիշեցրել Է, որ կամաարտահայտությունը նախատեսված Է 2024 թվականին: «Ես կարծում եմ, որ Վենեսուելան խորհրդարանի ընտրությունների կարիք ունի»,- հավելել Է նա: «Մենք այն արշավի զոհերն ենք, որտեղ ԱՄՆ-ը մեզ վերածել Է թիվ մեկ թշնամու»,- ընդգծել Է նախագահը՝ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփին կոչ անելով սխալներ չկատարել Վենեսուելայի նկատմամբ:

«Հենց որ ամերիկյան բանակը հարձակվի մեզ վրա, մենք ստիպված կպաշտպանվենք: Մենք չենք հանձնի Վենեսուելան,- նշել Է նախագահը:- Վատթարագույն այլընտրանքը պատերազմն Է, եւ մենք այն չենք սկսի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում