Սիրիայում ուսուցիչների ավտոբուսը պայթել է ականի վրա
1 րոպեի ընթերցում
![Սիրիայում ուսուցիչների ավտոբուսը պայթել է ականի վրա](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/02/962895.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Մանբիջ քաղաքում ուսուցիչների ավտոբուսն ականի վրա պայթել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պայթյունի հետևանքով մեկ մարդ մահացել է, հինգը՝ վիրավորվել:
Վերջին ամիսներին Մանբիջում ահաբեկչական գործողություններն ու պայթյունները հաճախակիացել են: Դրանց հետևանքով մեծամասամբ տուժում են խաղաղ բնակիչներ և քրդական ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչներ: