Հասարակական

Հայաստանում ձերբակալված Վրաստանի քաղաքացին կասկածվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ձերբակալված Վրաստանի քաղաքացին կասկածվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների կողմից բերման է ենթարկվել Հայաստանում մշտական բնակության վայր չունեցող, թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ կասկածվող Միխայել Բրուդիանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ՀՀ ոստիկանության օպրատիվ տվյալների համաձայն` 37-ամյա Վրաստանի քաղաքացին ապօրինի ձեռք էր բերել մետանֆիտամին, կոկային և սփայս տեսակի թմրամիջոցներ:

Քրեական հետախույզները նրան հայտանաբերել են մայրաքաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում ու բերման ենթակել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մետանֆիտամին թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգվածներով 6 փաթեթ, կոկայինին նմանվող սպիտակ փոշենման զանգվածով մեկ փաթեթ, սփայսի նմանվող զանգվածներով 9 փաթեթ և 25 սմ երկարությամբ դանակ: Հայտնաբերվածներն ուղարկվել է Ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Նշանակվել են դատաքիմիական, տոքսիկաքիմիական ,դատաքրեագիտական փորձաքննություններ: 37-ամյա Մախաել Բրուդիանին ձերբակալվել է: Հայտնաբերված զանգվածների ձեռքբերման աղբյուրները պարզվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում