Պաշտոնական

Միրե Միրա Թահսին Բեգի կորուստը մեծ ցավ է եզդի ժողովրդի բարեկամ հայ ժողովրդի համար. ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել

1 րոպեի ընթերցում

Միրե Միրա Թահսին Բեգի կորուստը մեծ ցավ է եզդի ժողովրդի բարեկամ հայ ժողովրդի համար. ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել եզդի ժողովրդին՝ եզդիների հոգեւոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի մահվան կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:

«Խոր ցավով տեղեկացանք աշխարհի եզդիների հոգեւոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի մահվան մասին:

Թահսին Բեգն ամուր հարաբերություններով կապված էր Հայաստանի պետականության, Հայաստանի եզդիական համայնքի հետ եւ վերջինիս կորուստը մեծ ցավ է նաեւ եզդի ժողովրդի բարեկամ հայ ժողովրդի համար:

Խորին ցավակցությունս եմ հայտնում Հայաստանի եւ աշխարհի եզդիներին, Միրի ընտանիքին եւ կիսում կորստի ծանր վիշտը»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ցավակցական ուղերձում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում