Աննա Հակոբյանը Բեռլինի «Շարիտե» համալսարանական կլինիկայում քննարկել է մանկական ուռուցքաբանության ոլորտում համագործակցության ուղիները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 1-ին Բեռլինում այցելել է «Շարիտե» համալսարանական կլինիկա և հանդիպել Մանկական ուռուցքաբանության և հեմատոլոգիայի կլինիկայի տնօրեն Անգելիկա Էգերթին: հանդիպմանը Անգելիկա Էգերթը ներկայացրել է կլինիկայի գործունեությունն ու իրենց հաջող փորձը մանկական ուռուցքաբանության խնդիրների հաղթահարման ուղղությամբ: Աննա Հակոբյանը ներկայացրել է այն քայլերը, որոնք իրականացնում է Հայաստանը մանկական ուռուցքաբանության ոլորտում, ինչպես նաև պատմել «City of smile» բարեգործական հիմնադրամի գործունեության, նպատակների ու իրականացված աշխատանքների մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում նախանշվել են հետագա համագործակցության ուղիները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կապերն ակտիվացնելու և փոխգործակցությունը գործնական դաշտ տեղափոխելու ուղղությամբ:

«Շարիտե»-ն Բեռլինի ամենահին հիվանդանոցն է, որը վերակառուցվել է 2-րդ Համաշխարհային պատերազմից հետո: Այն Եվրոպայի ամենախոշոր հիվանդանոցներից մեկն է, մանկական ուռուցքաբանության բժշկական ծառայություններ տրամադրող միակ խոշոր կլինիկան: 270,000 քկմ-ի վրա տեղակայված են կլինիկայի 57 առանձին շինությունները, 17 բաժանմունքներով, որտեղ միաժամանակ կարող են բուժվել 2000 հիվանդ: Բժշկական անձնակազմը կազմում է 10.400 մասնագետ: Այս կլինիկայում անցկացվում են հետազոտություններ, իրականացվում է հիվանդների բուժում, մասնագետների պատրաստում և վերապատրաստում միջազգային չափանիշներին համապատասխան: Նոբելյան կրթաթոշակի շահառուների ավելի քան կեսը, բժշկության և հոգեբանության տարբեր ոլորտներում, կլինիկայում են իրականացնում իրենց հետազոտությունները:

2014 թվականից հիվանդանոցում կատարվում են ռոբոտների կողմից իրականացվող վիրահատություններ:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան