Տնտեսություն

Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի Երևանում

1 րոպեի ընթերցում

Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի Երևանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ պարբերականը, այս մասին հայտարարել է Ղրղզստանի վարչապետ Մոհամմեդկալի Աբիլգազիեւը՝ Ալմաթիում ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ:

«Հայկական կողմի առաջարկով, մեկ անգամ եւս մենք նախատեսում ենք հանդիպել արեւոտ քաղաքում: Եվ օգտվելով այս հաճելի հնարավորությունից՝ առաջարկ եմ ներկայացնելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Երևանից հետո անցկացնել մեզ մոտ՝ Չոլպոն-Ատա քաղաքում՝ օգոստոսին»,-ասել է նա:

Ուրբաթ Ալմաթիում ընթանում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի 16-րդ նիստը: Հանդիպումը քննարկվում է կազմակերպության թվային օրակարգը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում