Միջազգային

Էթ-Թանֆայի ռազմակայանը վերջինը կլինի Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման գրաֆիկում. NBC

2 րոպեի ընթերցում

Էթ-Թանֆայի ռազմակայանը վերջինը կլինի Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման գրաֆիկում. NBC

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի զինվորականները Սիրիայից ԱՄՆ-ի զորակազմը դուրս բերելիս մտադիր են միայն գործընթացի ավարտական փուլում լքել Էթ-Թանֆայի ռազմակայանը, որը տեղակայված Է Սիրիայի Արաբական Հանրապետության, Իրաքի եւ Հորդանանի սահմանների կցատեղում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NBC ամերիկյան հեռուստաալիքը:

Նրա աղբյուրների խոսքով՝ Պենտագոնում չեն բացառում, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող Է փոխել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման պլանները եւ որոշել՝ որոշ զորամասեր թողնել նշված ռազմակայանում: Ինչպես ընդգծվում Է հրապարակման մեջ, ԱՄՆ-ի վարչակազմում շարունակվում են բանավեճերն այն բանի շուրջ, թե ընդհանրապես պետք Է արդյոք հեռանալ այդ ռազմակայանից: Ազգային անվտանգության հարցերով Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնը, մասնավորապես, հանդես Է գալիս այդ քայլի դեմ: Նա այն կարծիքին Է, որ ռազմակայանում ամերիկյան զորակազմի ներկայությունը կդժվարացնի Իրանի ազդեցության ընդլայնումը Սիրիայում: Նյութում արձանագրվում Է, որ ներկայում Սիրիայում գտնվում են մոտավորապես 3 հազար ամերիկացի զինծառայողներ: Վերջին շաբաթներին երկիր են փոխադրվել լրացուցիչ ուժեր, որոնք պետք Է աջակցություն ցուցաբերեն ԱՄՆ-ի զորքերի դուրսբերմանը: Սպասվում Է, որ այդ գործընթացը կավարտվի գարնան կեսերին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Ֆրանսիան դատապարտել է պաղեստինյան պետության ստեղծման դեմ բանաձևի ընդունումը Քնեսեթի կողմից

Մերձավոր Արևելք

Ֆրանսիան դատապարտել է պաղեստինյան պետության ստեղծման դեմ բանաձևի ընդունումը Քնեսեթի կողմից

Սիրիայում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 38 %-ը

Մերձավոր Արևելք

Սիրիայում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 38 %-ը

ԱՄՆ-ն ավարտել է Գազային օգնություն հասցնելու համար կառուցված ժամանակավոր նավամատույցի շահագործումը

Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն ավարտել է Գազային օգնություն հասցնելու համար կառուցված ժամանակավոր նավամատույցի շահագործումը

Իսրայելի Քնեսեթը քվեարկել է Պաղեստին պետության ստեղծման դեմ

Մերձավոր Արևելք

Իսրայելի Քնեսեթը քվեարկել է Պաղեստին պետության ստեղծման դեմ

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Մերձավոր Արևելք

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Մերձավոր Արևելք

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին

Մերձավոր Արևելք

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին

Իսրայելը չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի զինյալների 60 %-ին․ պաշտպանության նախարար

Մերձավոր Արևելք

Իսրայելը չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի զինյալների 60 %-ին․ պաշտպանության նախարար

Գազայում հայտնել են փախստականների ճամբարում իսրայելական հարվածից 29 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են փախստականների ճամբարում իսրայելական հարվածից 29 զոհի մասին

Սիրիայում հայտնել են, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել երկրի արևմուտքում գտնվող թիրախի

Մերձավոր Արևելք

Սիրիայում հայտնել են, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել երկրի արևմուտքում գտնվող թիրախի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում