Սպորտ

Արցախում կայանալիք չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի գավաթի խաղարկությանը կմասնակցի 12 թիմ 

1 րոպեի ընթերցում

Արցախում կայանալիք չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի գավաթի խաղարկությանը կմասնակցի 12 թիմ 

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի գավաթի խաղարկությունում ներկայացված կլինեն երկու հայկական թիմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արցախում կայանալիք գավաթի խաղարկությանը կմասնակցի ընդհանուր առմամբ 12 թիմ, որ բաժանված են 4 ենթախմբի:

Խմբերում առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած թիմերը դուրս կգան հաջորդ` ¼ փուլ: Չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի գավաթի խաղարկության բոլորը հանդիպումները կանցկացվեն Ստեփանակերտի քաղաքային մարզադաշտում:

Թիմերն ըստ խմբերի բաժանվել են.

A խումբ - Արցախ, Լապլանդիա, Լուգանսկ

B խումբ - Աբխազիա, Նիսի կոմսություն, Չամերիա

C խումբ - Պադանիա, Դոնեցկ, Սարդինիա

D խումբ - Սեկեյների երկիր, Արեւմտյան Հայաստան, Հարավային Օսիա

Գավաթի խաղարկությունը կանցկացվի հունիսին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում