Գոհար Գասպարյանի 95-ամյակը նշանավորվեց երգչուհուն նվիրված համերգային ծրագրով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Գոհար Գասպարյանի 95-ամյա հոբելյանի կապակցությամբ Երևանի պետական կամերային երգչախմբի մենակատարները կատարեցին Ջակոմո Պուչինիի, Պյոտր Չայկովսկու, Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի, Արմեն Տիգրանյանի, Վիլյամ Վայների և այլ կոմպոզիտորների գործեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգային երեկոն անցկացվեց հունվարի 31-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Գոհար Գասպարյանը բացառիկ էր: Նա իրապես արժանի է այն բոլոր գովեստներին, որոնք ասվել են նրա հասցեին: Ես բախտ եմ ունեցել ապրել այն ժամանակներում, երբ Գասպարյանը կենդանի էր, անգամ նրա հարևանն եմ եղել: Նրա հետ կապված լավ հիշողություններ ունեմ»,-նշեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Հարություն Թոփիկյանը:

Նրա խոսքով` մենակատարներից յուրաքանչյուրը մեծ պատասխանատվությամբ է իր կատարումը նվիրում Աստծո կողմից մեծ շնորհով օժտված երգչուհուն:

Թոփիկյանը հիշեցրեց, որ այս տարի նաև Արաքս Դավթյանի հոբելյանն է: «Տոնելու ենք նաև նրա ծննդյան օրը»,-շեշտեց նա:

Որպես մենակատարներ հանդես եկան սոպրանոներ Թամարա Մոսինյանը, Մաքրուհի Խաչատրյանը, Հռիփսիմե Սուքիասյանը, Ջեննի Նազարյանը, տենորներ Մերգելոս Ամիրխանյանը, Տիգրան Հակոբյանը, Գագիկ Հարությունյանը, Արթուր Պողոսյանը, բարիտոն Անդրանիկ Մալխասյանը և դաշնակահար Տիգրան Մեսրոպյանը:

Երգչուհի Գոհար Գասպարյանին անվանել են «հայկական սոխակ»: Նա եղել է կոլորատուրային սոպրանո, ունեցել է ձայնային լայն դիապազոն, հրաշալի տեխնիկա: Նրա ձայնն առանձնացել է ճկունությամբ, երանգների ճոխությամբ, անցումների թեթևությամբ: Նրան հատուկ է եղել կատարվող ստեղծագործությունների գաղափարական-գեղարվեստական բովանդակության խոր դրսևորումն ու համոզիչ իմաստավորումը: Հանդես է եկել բազում օպերաներում: Գոհար Գասպարյանի բազմաթիվ աշակերտներ դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ: Երգչուհին 1953 թվականին արժանացել է Հայաստանի, 1956-ին` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, 1996 թվականին նա արժանացել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի:

Հայերեն العربية

Պատրաստվում ենք մեր ժողովրդին այլընտրանքային տարբերակներ առաջարկել․ Փաշինյանը՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցելու մասին

Դեմոկրատների առաջնորդն իր թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում խոսնակի պաշտոնում

Վարչապետը կարևորել է ավագ սերնդի տնտեսական ներուժի իրացումն ու ակտիվ կյանքի հնարավորությունները

Այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք․ Փաշինյան

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն