Պաշտոնական

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին` խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ հայ-ղազախական հարաբերությունները խարսխված են բարեկամության ու փոխվստահության ամուր հիմքերիվրա:

Կարեւորելով երկու երկրների միջեւ հարաբերությունների ներկա մակարդակը` Արարատ Միրզոյանն այս հարցում նշել է, որ մեծ է անձամբ դեսպանի ավանդը:

Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ նորընտիր խորհրդարանի առաջիկայում ձեւավորվելիք բարեկամական խումբն իր գործունեությամբ նոր շունչ կհաղորդի երկկողմ հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը, ինչի համար առկա են բոլոր նախադրյալները:

Անդրադառնալով միջխորհրդարանական կապերի ակտիվացմանն ու խորհրդարանական դիվանագիտության դերի բարձրացմանը` օրենսդիր մարմնի ղեկավարն անհրաժեշտ է համարել երկու երկրների պատգամավորների միջեւ արդյունավետ փոխգործակցությունը նաեւ բազմակողմ խորհրդարանական ձեւաչափերում:

Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել:

Դեսպանը վստահեցրել է, որ Ղազախստանը շահագրգռված է խորացնելու Հայաստանի հետ արդյունավետ փոխգործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում, այդթվում` Եվրասիական տնտեսական միության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում:

Թիմուր Ուրազաեւը բարձր է գնահատել խորհրդարանականների ներդրումը միջպետական հարաբերությունների զարգացման գործընթացում:

Քննարկելով երկկողմ համագործակցության բազմոլորտ օրակարգը` զրուցակիցները կարեւորել են առեւտրատնտեսական կապերի ընդլայնումը` փաստելով, որ առկա է հայ-ղազախական փոխգործակցության խորացման դեռեւս չիրացված մեծ ներուժ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում