Նեյմարը բաց կթողնի 10 շաբաթ
1 րոպեի ընթերցում
![Նեյմարը բաց կթողնի 10 շաբաթ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/01/962487.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային թիմի ֆուտբոլիստ Նեյմարը խաղադաշտ կվերադառնա մոտ 3 ամսից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը: Նեյմարը վնասվածք էր ստացել հունվարի 23-ին «Ստրասբուրգի» դեմ խաղում և ոտնաթաթի 5-րդ թաթոսկրն էր կոտրել: Բրազիլացին չի վիրահատվի, բայց չի խաղա մոտ 3 ամիս` 10 շաբաթ:
Նեյմարը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» դեմ խաղին: