Պաշտոնական

Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Թունիսի նորանշանակ դեսպանը

2 րոպեի ընթերցում

Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Թունիսի նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թունիսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամեդ Ալի Շիհին (նստավայրը՝ ք.Մոսկվա):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահին է փոխանցել Թունիսի Հանրապետության նախագահ Բեժի Կաիդ Էլ Սեբսիի ջերմ ողջույնները:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դիվանագետին իր պատասխանատու առաքելության մեջ և համոզմունք հայտնել, որ նա իր կարևոր ներդրումը կունենա հայ-թունիսյան հարաբերությունների զարգացման և համագործակցության ընդլայնման գործում:

Անդրադառնալով անցյալ հոկտեմբերին Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակում Թունիսի Հանրապետության նախագահ Բեժի Կաիդ Էլ Սեբսիի հետ իր հանդիպմանը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը մի հարթակ է, որտեղ ևս երկու երկրները կարող են ակտիվ համագործակցել:

Հանրապետության նախագահը հատկապես կարևորել է տնտեսական փոխգործակցությունը և, որպես սկիզբ, անհրաժեշտ համարել շփումների ակտիվացումն ու երկու երկրների ներուժի ուսումնասիրումը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում