ՌԴ ԱԳ փոխնախարարը ողջունում է Փաշինյանի ու Ալիևի հանդիպումների պարբերականությունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ զրույցում ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև վերջին շրջանում հանդիպումների պարբերականությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 30-ին Հայ-ռուսական համալսարանում լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Կարասինը:

«Մենք հանդիպման ընթացքում, իհարկե, անդրադարձ ենք կատարել Լեռնային Ղարաբաղի թեմային: Ողջունել ենք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները, և ցանկություն ենք հայտնել, որպեսզի այդ հանդիպումները շարունակական լինեն: Այս ուղղությամբ աշխատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա): Առջևում նոր հանդիպումներ են, այդ հանդիպումները տեղի կունենան տարբեր մակարդակներով՝ և ԱԳ նախարարների, և պետությունների ղեկավարների, բայց կարևոր է, որ դրանք լավ պատրաստված լինեն, որպեսզի առաջխաղացում ապահովեն»,- ասաց Կարասինը:

ՌԴ փոխարտգործնախարարը նշեց, որ այս հարցում կարևորը կանխատեսելիությունն ապահովելն է:

«Մենք գոհունակությամբ նշում ենք, որ վերջին ամիսներին այդ հանգստությունը ու համեմատաբար կանխատեսելիությունը դարձել է սովորական: Այս հարցում միջազգային հանրության ու բոլոր երկրների մոտ կա կոնսենսուս. միանշանակ է` պետք է բացառվեն հակամարտության կարգավորման ուժային սցենարները: Իսկ բանակցությունները պետք է տեղի ունենան հանգիստ, փոխադարձ հարգանքի պայմաններում»,- նշեց նա:

Գրիգորի Կարասինը բացառեց, որ այս տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում զգալի առաջընթաց կլինի:

«Բոլորս կցանկանայինք, որպեսզի այս խնդրի կարգավորումը հնարավորինս արագ լիներ, բայց պետք է լինել իրատես, և հիմնվել այն բանակցությունների վրա, որոնք տեղի են ունենում երկու երկրների միջև, միջազգային հանրության և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ»,- ասաց Կարասինը:

2018թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբեում կարճ զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո մինչ օրս կողմերի միջև «օպերատիվ կապ» է հաստատվել:

Փաշինյան-Ալիև ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում է կայացել նաև դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում:

2019թ. հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած մեկ ու կես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։

Հայերեն English Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը