Ֆուտբոլի ֆեդերացիան Վայոց ձորում 10 մարզադաշտ կկառուցի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ապրիլից սկսած 10 նոր մարզադաշտ կկառուցի Վայոց ձորի մարզում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը:

«Մարզերում ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը մասսայական ֆուտբոլի զարգացման ծրագրի մի մասն է: Առաջին փուլում մարզերում մենք սիրողական ֆուտբոլի համար նախատեսված մարզադաշտեր ենք կառուցում: 40 մետր երկարությամբ, 20 մետր լայնությամբ և արհեստական խոտածածկով մարզադաշտեր են լինելու: Առաջին փուլը, որը հետազոտական էր, ավարտվել է: Առաջին 10 մարզադաշտերը կկառուցվեն Վայոց ձորի մարզում»,-ասել է Մելիքբեկյանը:

ՀՖՖ առաջին փոխնախագահի խոսքով` բնակավայրերն արդեն ընտրված են, իսկ բոլոր մանրամասներն արդեն համաձայնեցված են: Ծախսերն հիմնական մասն իր վրա է վերցրել ՀՖՖ-ն: Ներդրումներ կատարելու է նաև համայնքը:

«10 մարզադաշտերն օգտագործվելու են մասսայական ֆուտբոլի, սիրողական մրցաշարերի անցկացման և զարգացման համար: Դաշտերի կառուցումը մոտավորապես կսկսի ապրիլին»,-ասել է նա:

Հայերեն العربية English Русский

Սպիտակ տունը հերքել է Հեգսեթի և Ռուբիոյի պաշտոնանկության մասին լուրերը

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ