Միջազգային

Պյոտր Պորոշենկոն իր թեկնածությունն առաջադրեց նախագահական ընտրություններին մասնակցելու համար

1 րոպեի ընթերցում

Պյոտր Պորոշենկոն իր թեկնածությունն առաջադրեց նախագահական ընտրություններին մասնակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հունվարի 29-ին իր թեկնածությունն Է առաջադրել մարտի 31-ին նշանակված նախագահական ընտրություններին մասնակցելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես որոշում ընդունեցի թեկնածու լինել եւս մեկ անգամ»,-հայտարարել Է նա՝ ելույթ ունենալով «Կրուտից մինչեւ Բրյուսել: Մենք գնում ենք մեր ճանապարհով» համաժողովում, որն ընթանում Է Կիեւի Միջազգային ցուցահանդեսային կենտրոնում:

Առաջիկա ընտրություններին պետության ղեկավարը գնում Է որպես ինքնաառաջադրված: Հավելենք, որ մինչ այժմ հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել Է նախագահի 22 թեկնածուների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում