Պաշտոնական

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով անցկացված ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների արդյունքների, ինչպես նաեւ անձամբ Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ` Դմիտրի Մարիյասինը ՄԱԶԾ անունից պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս աջակցելու օրենսդիր մարմնի կողմից գերակա հռչակվելիք ծրագրերին:

Շնորհակալություն հայտնելով հյուրին շնորհավորանքի ու հետագա համագործակցության պատրաստակամության համար` Արարատ Միրզոյանն արժեւորել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի դերակատարությունը մեր երկրում ամենատարբեր ոլորտներին առնչվող նախագծերի ծրագրերի իրականացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են այն ոլորտային ուղղությունները, որոնցով նպատակահարմար է զարգացնել հետագա գործակցությունը, այդ թվում` փորձագիտական աջակցությանը, Ազգային ժողովի աշխատակազմի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը, խորհրդարանական դիվանագիտության եւ ընդհանուր առմամբ պառլամենտարիզմի հետագա զարգացմանը միտված քայլերը: Օրենսդիր մարմնի ղեկավարը կարեւորել է միջազգային տարբեր կառույցների աջակցության ծրագրերի համակարգումը, նպատակային հասցեականությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում