Այստեղ յուրաքանչյուրը հպարտանում է Լեգրանի համաշխարհային համբավով. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը գրառում է կատարել հայկական արմատներով ֆրանսիացի անվանի կոմպոզիտոր, դաշնակահար Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Ֆեյսբուք»-ի իր էջում Ֆրանսիայի դեսպանն ընդգծել է, որ Հայաստանում բոլորը հպարտանում են հայկական արմատներ ունեցող Լեգրանի համաշխարհային փառքով:

«Այսօր Հայաստանի սրճարաններում և տներում Միշել Լեգրանի մեղեդիները կհիշեցնեն, որ այստեղ ոչ ոք չի անտեսում այս ունիվերսալ արտիստի հայկական ծագումը և յուրաքանչյուրը հպարտանում է նրա համաշխարհային համբավով»,- գրել է Լաքոթը:

Հունվարի 26-ին կյանքի 87-րդ տարում մահացել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լեգրանը:

Ֆրանսիացի անվանի կոմպոզիտոր, դաշնակահար Լեգրանը ծնվել է 1932թ. փետրվարի 24-ին:

Մայրը` Մարսել-Տեր Միքայելյանը, սերել է հայկական ազնվական ընտանիքից:Սովորել է Փարիզի կոնսերվատորիայում: 1954թ. թողարկել է առաջին ձայնասկավառակը: Հեղինակել է բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումներ և երաժշտական սցենարներ: Ավելի շատ հայտնի է շուրջ 200 ֆիլմերի համար գրված երաժշտությամբ: Նրան մեծ հռչակ է բերելհատկապես«Շերբուրգյան անձրևանոցներ» ֆիլմը: Թողարկել է ավելի քան 100 ձայնասկավառակ: 3 անգամ արժանացել է «Օսկար», 5 անգամ` «Գրեմի» և «Էմմի», 12 անգամ` «Ոսկե գլոբուս» մրցանակների: 2003թ. արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանի:

Հայերեն English Français Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները