Մարտին Գյումրին կվերածվի ֆրանսիական խոհանոցի մայրաքաղաքի

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆրանսիայի համը» խոհարարական միջոցառումն այս տարի նախատեսվում է անցկացնել Գյումրիում: Այս մասին հունվարի 25-ին Գյումրիում քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:

«Ամեն տարի, մարտի 21-ին, աշխարհի բոլոր Ֆրանսիայի դեսպանությունները կազմակերպում են «Ֆրանսիայի համը» ( Goօt de France / Good France) միջոցառումը: Անցած տարի դա անցկացվեց Երևանում, իսկ այս տարի նպատակ ունենք անցկացնել Գյումրիում: Միջոցառումը տևելու է մի քանի օր: Միջոցառումներին կմասնակցեն քաղաքի տարբեր ռեստորաններ և հյուրանոցներ:Այդ ընթացքում այդ հյուրանոցներն ու ռեստորանները լինելու են Ֆրանսիայի դեսպանության գործընկերները: Ուզում ենք, որ 4 օրերի ընթացքում Գյումրին դառնա Հայաստանում Ֆրանսիական խոհանոցի մայրաքաղաք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ներկայացնելով ծրագիրը նշեց դեսպանը:

Այդ ընթացքում խոհարարները հրավիրվում են ներկայացնելու իրենց ստեղծագործական տաղանդը և առաջարկելու ճաշացանկեր, որոնք կլինեն ինքնատիպ և կապահովեն ֆրանսիական գաստրոնոմիայի կանոնները: Միջոցառման նպատակն է խթանել թարմ, սեզոնային և տեղական սննդամթերքով պատրաստված կերակրատեսակներով հարուստ խոհանոցը: ՀՀ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը թեև Գյումրի նախկինում ևս այցելել էր, բայց որպես պաշտոնական այց սա առաջինն էր, բայց ինչպես վստահեցրեց դեսպանը այսուհետ ավելի շատ լինելու է Երևանից դուրս մարզերում «Գյումրին ոչ միայն հրաշալի ճարտարապետություն ունի, այլ նաև մեծ ներուժ զբոսաշրջության զարգացման համար»,-նշեց դեսպանը:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունելով հյուրին, կարևորեց հայ-ֆրանսիական բարեկամությունը` փաստելով Գյումրին և ֆրանսիական Քրեթեյ քույր քաղաքներ են: Ֆրանսիան միշտ է ձեռք մեկնել Գյումրիին՝ ոչ միայն 1988 թվականի երկրաշարժից հետո, այլ նաև հիմա՝ փաստեց Սամվել Բալասանյանը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն العربية

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը