Մշակույթ

Հայկ Թոքմաջյանը սառցե քանդակ է կերտում Շառլ Ազնավուրի հրապարակում

1 րոպեի ընթերցում

Հայկ Թոքմաջյանը սառցե քանդակ է կերտում Շառլ Ազնավուրի հրապարակում

ԵՐԵՎԱՆ, 23ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քանդակագործ Հայկ Թոքմաջյանը Շառլ Ազնավուրի հրապարակում` Հայաստանի նկարիչների միության դիմաց, կերտում է սառցե քանդակ, որը խորհրդանշում է արվեստի արարումը: «Երբ քանդակն ավարտված լինի, մենք կտեսնենք ձեռք, որում վրձին է, ձեռք, որը ստեղծագործում է»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց քանդակագործը:

Նրա խոսքով` աշխարհի տարբեր երկրներում սառցե քանդակներ են ստեղծվում, իսկ Հայաստանում դրանք քիչ են կամ առհասարակ չկան:

«Հատուկ ենք ընտրել այս տարածքը, քանի որ այն գեղեցիկ է և բանուկ: Մինչ կիրակի քանդակը պատրաստ կլինի: Ջերմաստիճանի բարձրացման դեպքում գուցե այն մի փոքր հալվի, սակայն ջրի օգնությամբ կարելի է շտկել: Հուսամ` մեկ ամսից ավել կկարողանանք վայելել ստեղծագործությունը»,-եզրափակեց քանդակագործը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում