Սպորտ

«Արսենալ»-ը և ՀՖՖ-ն շնորհավորել են Հենրիխ Մխիթարյանին

1 րոպեի ընթերցում

«Արսենալ»-ը և ՀՖՖ-ն շնորհավորել են Հենրիխ Մխիթարյանին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիան և Լոնդոնի «Արսենալ»-ը շնորհավորել են Հենրիխ Մխիթարյանին ծննդյան օրվա կապակցությամբ:

«Ծնունդդ շնորհավոր, Միկի: Հենրիխ Մխիթարյանն այսօր դառնում է 30 տարեկան: Հուսով ենք՝ կանցկացնես լավ ծննդյան օր: Անհամբերությամբ սպասում ենք քեզ շուտով խաղադաշտում տեսնելուն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իր Թվիթերի էջում գրել է ակումբը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ևս շնորհավորել է հայ կիսապաշտպանին:

ՀայաստանիֆուտբոլիազգայինթիմիևԼոնդոնի «Արսենալ»-իկիսապաշտպանՀենրիխՄխիթարյանըտոնում է ծննդյան 30-ամյակը:

Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 21-ին: Կյանքի առաջին տարիներն անցկացրել է Ֆրանսիայում։ Յոթ տարեկան հասակում ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է ընտրել ֆուտբոլիստի կարիերան։ Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում