Քաղաքականություն

Ծառուկյանը վստահեցնում է՝ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի միջև լարվածություն չկա

2 րոպեի ընթերցում

  Ծառուկյանը վստահեցնում է՝ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի միջև լարվածություն չկա

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների միջև լարվածություն չկա:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 18-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հունվարի 16-ին երկու խմբակցությունների պատգամավորների միջև տեղի ունեցած բանավեճին:

«Դրանք բանավեճեր, խոսակցություններ են: Նորմալ է, բոլոր ընտանիքներում էլ խոսակցություններ լինում են: Դուք տեսնում եք, որ օր օրի կարգավորվում է: Նոր խորհրդարան է, խոսակցություններ կան, ամեն ինչ լավ կլինի, ամեն ինչ տեղը կընկնի»,- ասաց Ծառուկյանը:

Հունվարի 16-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան»խմբակցության անդամ Արման Բաբաջանյանն իր ելույթում անդրադարձավ որոշ երկրներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպաններին ու նրանց գործունեությանը:Քննադատական ելույթի ընթացքում չշրջանցեց նաև Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանին:

Նախկին դեսպանի որդին՝«Բարգավաճ Հայաստան»խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանն առաջինն արձագանքեց Բաբաջանյանին՝ հորդորելով նրան չշարունակել,իսկ կրքերն ավելի թեժացան,երբ ամբիոնին մոտեցավ«Բարգավաճ Հայաստան»խմբակցության քարտուղար Արման Աբովյանը և հայտարարեց, որ Բաբաջանյանի ասածն ամբողջովին սուտ է: Բանավեճին խառնվեց նաև ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, մի քանի պատգամավորներոտքի կանգնեցին ու սկսեցին բղավել միմյանց վրա: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փորձեց հանդարտեցնել կրքերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում