Պետք է մշտապես ուշադրության կենտրոնում պահել Ադրբեջանում հայ գերիների հարցը. Նաիրա Զոհրաբյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում գերեվարված հայերի հարցը պետք է պահել մշտական ուշադրության կենտրոնում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ`հունվարի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նիստի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

«Այս պահին Ադրբեջանում ունենք 4 հայ պատանդ: Նրանցից երկուսը ՀՀ քաղաքացիներ են, մեկը՝ Արցախի, մեկն էլ՝ Ռուսաստանի: Եթե ասեմ, որ մենք շատ լուրջ գործիքակազմ ունենք այս հարցում, ճիշտ չի լինի: Հարցի ավելորդ հանրայնացումը հաճախ հանգեցնում է ոչ ցանկալի հետևանքների: Մենք ընդամենը պետք է պարբերաբար մեր ուշադրության տակ պահենք այս խնդիրը, և փորձենք պատկան մարմիններից՝ Կարմիր խաչից պարբերաբար տեղեկություններ ստանալ, առանց ավելորդ աղմուկ բարձրացնելու»,- ասաց Զոհրաբյանը:

Հանձնաժողովի նախագահի պաշտոնի թեկնածուն նշեց, որ իր ընտրվելու դեպքում հանձնաժողովը շարունակելու է ակտիվորեն աշխատել նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ:

Հայերեն English Русский

Ռուբիոն Կուբայում փոփոխություններ ցանկացողներին կոչ է արել համագործակցել ԿՀՎ-ի հետ

Հոկտեմբերի 24-ը Պոլիոմիելիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Մալխաս Ամոյանը պարտություն կրեց ԱԱ-ի երկրորդ գոտեմարտում

Կիմ Չեն Ընը ժամանել է Չինաստանի սահմանամերձ Դանդուն քաղաք

Հայտնի է Հայաստանի ծանրորդների ելույթների ժամանակացույցն ԱԱ-ում

Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք

Մասնագիտական գիտելիքները պետք է լինեն բնության պահպանության ուղղությամբ իրականացվող քայլերի հիմքում. Ժաննա Անդրեասյան

Ուսանողները ծանոթացել են ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը և այցելել Կիրանցի սահմանազատված հատված

Ֆրանսիայում սահմանափակվել են բողոքի ակցիաները․ անվտանգության ապահովման համար կներգրավվի մինչև 70 հազար ոստիկան ու ժանդարմ

Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին