Վախճանվել Է դերասանուհի Քերոլ Չենինգը. Fox News

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 98-րդ տարում ԱՄՆ-ում մահացել Է դերասանուհի Քերոլ Չենինգը, որը հանրաճանաչ Է դարձել «Հելլո, Դոլլի» բրոդվեյյան մյուզիքլում Դոլլի Լեւիի դերի կատարման շնորհիվ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 15-ին հայտնել Է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով դերասանուհու գործակալին:

Նրա տեղեկատվության համաձայն, Չենինգը մահացել Է հունվարի 15-ի առավոտյան ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Ռանչո Միրաժ քաղաքի իր տանը: Քերոլ Չենինգը ծնվել Է 1921 թվականին Սիեթլում (Վաշինգտոնի նահանգ): Դերասանուհին իր թատերական կարիերան սկսել Է 1941 թվականին, հաջողության Է հասել 1949 թվականին Բրոդվեյում «Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին» բեմադրությանը մասնակցելուց հետո: 1964 թվականին նա լավագույն դերասանուհի անվանակարգում «Թոնի» մրցանակին Է արժանացել «Հելլո, Դոլլի» մյուզիքլում Դոլլի Լեւիի դերը կատարելուց հետո: Դերասանուհին հազվադեպ Է հայտնվել կինոյում, սակայն «Շատ ժամանակակից Միլլին» մյուզիքլում (1967 թ.) խաղացած դերը նրան «Օսկար»-ի անվանակարգ բերեց որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի եւ «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ նույն անվանակարգում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից