Միջազգային

ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Պեդերսենն առաջին այցով ժամանել է Դամասկոս

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Պեդերսենն առաջին այցով ժամանել է Դամասկոս

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Գեյր Պեդերսենը հունվարի 15-ին ժամանել Է Դամասկոս, որտեղ կանցկացնի մի քանի օր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է իրազեկ մի աղբյուր:

«ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Պեդերսենը ժամանել Է Դամասկոս: Այցը կտեւի մեկ օրից ավելի»,-ասել Է աղբյուրը: Հատուկ հանձնակատարի մամուլի ծառայությունը Twitter-ում հայտարարել Է, որ Պեդերսենն «արդյունավետ հանդիպումներ Է ակնկալում» Դամասկոսում:

Սիրիայի ԱԳ նախարարության ղեկավարի օգնական Այման Սուսանը հունվարի 13-ին հայտարարել Էր, որ Պեդերսենը կայցելի Դամասկոս, որտեղ սիրիական իշխանությունները նրան կհավաստեն համագործակցելու իրենց պատրաստակամությունը: Պեդերսենն իր պարտականությունների կատարմանը ձեռնամուխ Է եղել հունվարի 7-ին, սա նրա առաջին աշխատանքային ուղեւորությունն Է եւ առաջին այցը Դամասկոս:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում