Քաղաքականություն

ԱԺ փոխնախագահի թեկնածուն ընտրվելու դեպքում ամրացնելու է հանրություն-Ազգային ժողով կապը

1 րոպեի ընթերցում

ԱԺ փոխնախագահի թեկնածուն ընտրվելու դեպքում ամրացնելու է հանրություն-Ազգային ժողով կապը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 7-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու Լենա Նազարյանն ընտրվելու դեպքում ամրացնելու է հանրություն-Ազգային ժողով կապը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Լենա Նազարյանը հայտարարեց հունվարի 14-ին տեղի ունեցած Ազգային ժողովի առաջին նիստում:

«Պարբերաբար լսում եմ մտահոգություններ, որ հանկարծ չընդհատվի հանրություն-Ազգային ժողով կապը: Մենք գործելու ենք միասնական և անխափան կապի պայմաններում: Մենք գործելու ենք մեր հայրենակիցների հետ քննարկումների, բանավեճերի միջով ծնված լավագույն լուծումներով: Մեր մասին հաճախ ասում են, որ մենք քաղաքական փորձ չունենք, բայց մենք ունենք սեփական ուժերին ապավինելու, չհանձնվելու ու մեր օրակարգին հավատարիմ մնալու փորձ»,- ասաց Նազարյանը:

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում կլինի 3 քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն և «Լուսավոր Հայաստան» կուսակցություն: ԱԺ 2 փոխնախագահներին առաջադրում է մեծամասնություն ունեցող խմբակցությունը, իսկ 3-րդ փոխնախագահի պաշտոնը Սահմանադրության համաձայն տրվում է ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում