ԱԺ նախագահի թեկնածուն վստահեցնում է` լսումների միջոցով խորհրդարանը դարձնելու են հանրային քննարկումների լայն հարթակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական լսումների միջոցով Ազգային ժողովը պետք է դառնա հանրային քննարկումների այն հարթակը, որտեղ օրենսդրական նախաձեռնությունների համար հնարավոր կլինի ձեռք բերել լայն հասարակական հավանություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը` պատասխանելով պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցին:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը շեշտեց, որ խորհրդարանական կառավարման պայմաններում ԱԺ-ում լսումների դերակատարությունը բավարար չի եղել նախկինում, ինչը զգալիորեն առաջացրել է հանրության դժգոհությունը: «Մարդիկ դիտարկել են, որ շատ ընդունվող օրենքներ չեն բխել իրենց շահերից»,-նշեց նա:

Արարատ Միրզոյանը շեշտեց, որ համաձայն է հնչեցրած գնահատականին` մինչ այժմ տեղի ունեցած լսումների հիմնական մասի վերաբերյալ: «Կիսում եմ լսումներին տրվող կարևորությունը: Վստահեցնում ենք, որ մենք բոլորս, ես ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում և բոլոր խմբակցությունների հետ պիտի հնարավոր բոլոր ջանքերը գործադրենք, որ հենց լսումների միջոցով խորհրդարանը դառնա հանրային քննարկումների այն հարթակը, որտեղ հնարավոր պիտի լինի ձեռք բերել լայն հասարակական հավանություն` օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ»,-շեշտեց Միրզոյանը:

7-րդ գումարման Ազգային ժողովը հունվարի 14-ին գումարել է առաջին նիստը: 88 պատգամավոր ունեցող ամենամեծ ուժը՝ «Իմ քայլը», առաջադրել է Արարատ Միրզոյանի թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում:

Հայերեն English

Թուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացը

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան 30-ից ավելի ավիահարված է հասցրել Եմենին

Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջև

Իրանի դեմ հակամարտության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինվորականների թիվը գերազանցել է 800-ը

Անակնկալ այցերը զորամասեր վեր են հանում խնդիրներ, որոնք տեսանելի չեն սովորական այցերի ընթացքում. Սուրեն Պապիկյան

Ռուբիոն հայտնել է, որ Մոսկվայում և Կիևում քննարկվել են բովանդակալից առաջարկներ

ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

ԱՄՆ-ն արգելել է մի շարք ապրանքների ներմուծումը Կանադայից

Կիևում վիզուալիզացրել են հնագույն հայկական թաղամասի պատմությունը

Էդուարդ Սպերցյանը մասնակցել է «Ալ Ահլի»-ի անհաջող խաղին