Քաղաքականություն

Կառավարության աշխատակազմում մի շարք փոփոխություններ են եղել

1 րոպեի ընթերցում

Կառավարության աշխատակազմում մի շարք փոփոխություններ են եղել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության աշխատակազմում կադրային մի շարք փոփոխություններ են եղել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ վարչապետի որոշմամբ, Վարազդատ Կարապետյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից: Վարչապետի օգնականի պաշտոնից ազատվել են Արեն Մկրտչյանը, Արփինե Դավոյանը:

Մեկ այլ որոշմամբ, ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատվել են Արտակ Մանուկյանը, Նիկոլայ Բաղդասարյանը:

Սարգիս Խանդանյանն էլ ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում