Քաղաքականություն

Մի շարք գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից

1 րոպեի ընթերցում

Մի շարք գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության մի շարք գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից: ՀՀ վարչապետի որոշմամբ, Արման Բոշյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հակոբ Սիմիդյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնից, Հայկ Սարգսյանը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից, Ռուբեն Ռուբինյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից:

ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ, Հովհաննես Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից, Արմեն Փամբուխչյանն էլ ազատվել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Տիգրան Ուլիխանյան ազատվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից։

Դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններով նրանք «Իմ քայլը» դաշինքով ստացել են պատգամավորական մանդատներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում