Ռուբեն Ռուբինյանը վստահ է, որ նոր ԱԺ-ն չի լինելու պարզապես օրենքներ ընդունող մարմին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յոթերորդ գումարման Ազգային ժողովը չի լինելու պարզապես օրենքներ ընդունող կամ չընդունող մարմին, իսկ երիտասարդ պատգամավորներով համալրվելը միայն դրական երևույթ է: «Արմենպրես» -ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի նորընտիր պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

«Այս գումարման ԱԺ-ն չի լինելու պարզապես կառավարությունից բերված օրենքներ դատող մարմին: Ունեմ պատկերացումներ, թե ինչպես է աշխատելու, սակայն այժմ դրանց մասին չեմ խոսի: Ես չեմ կարծում, թե ԱԺ-ի՝ երիտասարդներով համալրվելու փաստը մտահոգության առիթ է, հակառակը՝ կարծում եմ, որ դա դրական փոփոխություն է: Տարիներ շարունակ խոսվել է քաղաքական սերնդափոխության մասին, և վերջապես դա տեղի է ունեցել»,-ասաց Ռուբինյանը:

Նա նշեց, որ նոր ԱԺ-ում լինելու են նաև բազմաթիվ փորձառու անձինք, և կարծում է, որ երիտասարդների և փորձառուների այս համադրությունը շատ լավ հնարավորություն է ստեղծում որակյալ և արդյունավետ օրենսդիր մարմին ունենալու համար։

Նորընտիր պատգամավորը նկատեց, որ ցանկացած պետական աշխատանք թե գործադիրում, թե օրենսդիրում բարդ է, սակայն ինքը պատրաստ է դրան:

Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը ստացավ պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։ «Իմ քայլի» չորս մանդատը ստանալու են Հայաստանի եզդի, ռուս, ասորի և քուրդ ազգային փոքրամասնությունների 1-ական ներկայացուցիչ։ 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստը կայանալու է հունվարի 14-ին:

Հայերեն Français

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում