Sony Pictures-ը կնկարահանի «Վենոմ» ֆիլմի շարունակությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Sony Pictures Entertainment ընկերությունը նկարահանելու Է Marvel-ի կոմիքսների հիման վրա ստեղծված «Վենոմ» ֆանտաստիկ մարտաֆիլմի շարունակությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Hollywood Reporter-ը:
Հրատարակության տվյալներով՝ սիքվելի սցենարիստը դարձել Է Քելի Մարսելը, որը ֆիլմի առաջին մասի սցենարիստներից մեկն Է: Նա արդեն ձեռնամուխ Է եղել ֆիլմի աշխատանքին: Դրա հետ մեկտեղ նշվում Է, որ մարտաֆիլմի գլխավոր դերակատարները՝ Թոմ Հարդին եւ Միշել Ուիլյամսը, նույնպես նկարահանվելու են շարունակության մեջ: Ավելի վաղ ֆիլմի ռեժիսոր Ռուբեն Ֆլեյշերը հրատարակությանը հայտարարել Էր, որ հույս ունի մասնակցել «Վենոմի» հնարավոր սիքվելի նկարահանումներին:
Sony Pictures ընկերությունը հրաժարվել Է մեկնաբանել հրապարակված տեղեկատվությունը: «Վենոմ» ֆիլմը վարձույթ Է մտել 2018 թվականի հոկտեմբերի 1-ին, աշխարհում դրա դրամամուտքերը կազմել են ավելի քան 855 մլն դոլար: Ֆիլմը պատմում Է թղթակից Էդի Բրոուքի մասին, որի մեջ բնակություն Է հաստատում այլմոլորակային Էակը՝ նրան օժտելով գերմարդկային ուժով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: