Արցախի Նախագահը Արա Բաբլոյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով
1 րոպեի ընթերցում
![Արցախի Նախագահը Արա Բաբլոյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/01/959911.jpg)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով։
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Արա Բաբլոյանին՝ իր պաշտոնավարման ժամանակաշրջանում
Արցախին հատուկ ուշադրություն դարձնելու, հայկական երկու հանրապետությունների միջեւ կապերն ամրապնդելու համար եւ մաղթել նրան հաջողություններ ու ամենայն բարիք:
Նախագահը Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Արա Բաբլոյանին պարգեւատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։
Հանդիպմանը ներկա էին Ազգային ժողովի նախագահԱշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: