Հալեպի վերականգնված բնակելի շրջանում կհայտնվի շուրջ 900 նոր բնակարան
1 րոպեի ընթերցում
![Հալեպի վերականգնված բնակելի շրջանում կհայտնվի շուրջ 900 նոր բնակարան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/12/959580.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի արեւելյան մասում շուրջ 900 բնակարան, որոնք վերականգնվել են կառավարական ծրագրի շրջանակներում, մատչելի կդառնան այն բնակիչների համար, ովքեր ավելի վաղ պատերազմի պատճառով հարկադրված են եղել լքել իրենց տները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին պատմել Է շինարարական ընկերության փոխտնօրեն Մաժդ Ալ Յուսֆին:
«Ալ Զարադի շրջանի Սավանու Շաբաշի փողոցում 56 շենքերից մենք արդեն ավարտել ենք 30-ը. խոսքը 900 բնակարանի մասին Է: Մենք աշխատանքը կատարում ենք արդեն մեկ տարի, երկու ամսից կհանձնենք առաջին շենքը»,- հայտնել Է Ալ Յուսֆին:
Նա պատմել Է, որ տեղացի բնակիչներն ստիպած են եղել լքելու իրենց տները, երբ զինյալները գրավել են շրջանը: Շատ շինություններ սաստիկ տուժել են ռազմական գործողություններից, իսկ մի քանիսն Էլ լիովին քանդվել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: